«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Փորձեք ընկալել տվյալ երկրի ղեկավարի հետագա քայլերի հաջորդականությունը և վերջնանպատակը

Փորձեք ընկալել տվյալ երկրի ղեկավարի հետագա քայլերի  հաջորդականությունը և վերջնանպատակը
16.10.2024 | 09:40

Լավրովն ասել է...

Բլինկենն ասել է...

Ֆիդանն ասել է...

Իսկ Մարիա Զախարովան էլ` ասում ու ասում է...

Հետո՞ ինչ, որ ասել են:

Արդեն հոգնել եմ կրկնելուց Թալեյրանի թևավոր դարձած

Միտքը, «... լեզուն դիվանագետին տրված է սեփական

մտքերը թաքցնելու համար»:

Մանավանդ, որ ԱԳ նախարարությունը սեփական միտք ունենալ չի կարող ընդհանրապես:

Ցանկանու՞մ եք, գոնե մոտավոր պատկերացնել իրականությունը` անտեսեք, թե ինչ են բարձրաձայնում դիվանագետները և փորձեք հասկանալ, թե ի՛նչ են

մտածում այն երկրների ղեկավարները, որոնց ներկայացնում են տվյալ դիվանագետները:

Փորձեք ընկալել տվյալ երկրի ղեկավարի հետագա քայլերի

հաջորդականությունը և վերջնանպատակը:

Ասեմ, որ շատ հաճախ առաջին դեմքերը չեն էլ թաքցնում դա:

Տալիս են հուշում, բայց ոչ թե բարձրաձայնելով, այլ մի աննշան դրվագով, ասենք պատից կախված մի նկարի ֆոնին խորհրդակցություն անցկացնելով, ինչպես Պուտինը՝

անվտանգության խորհրդի վերջին նիստի ժամանակ արեց:

Իսկ այդ ամենը հասկանալու համար, մի չնչին բան է հարկավոր, իմանալ տվյալ երկրի պատմությունը:

Թե չէ՝ սա այս ասաց, նա այն ասաց...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3467

Մեկնաբանություններ